Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող


Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող
Մայիս 29 14:40 2020

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27֊ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը։

Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը։ Պարզվեց՝ վերջին անգամ Հայաստանից այլ երկրի համազեկուցող ենք ունեցել 2007 թվականին»: