Կամրջի ճաղավանդակից մի հատված պոկվել և ընկել է Դեբեդ գետը. փրկարարներ են ժամանել՝ հատուկ տեխնիկայով


Կամրջի ճաղավանդակից մի հատված պոկվել և ընկել է Դեբեդ գետը. փրկարարներ են ժամանել՝ հատուկ տեխնիկայով
Մայիս 29 13:50 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 28-ին, ժամը 13։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարկոփ գյուղի մոտակա կամրջի ճաղավանդակից մի հատված (20 մ) պոկվել և ընկել է Դեբեդ գետը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճաղավանդակը դուրս են բերել գետից։



loading...