Ջերմուկն ԱՊՀ-ում 5 ամենահայտնի բուժառողջարանային հանգստավայրերի ցուցակում է


Ջերմուկն ԱՊՀ-ում 5 ամենահայտնի բուժառողջարանային հանգստավայրերի ցուցակում է
Մայիս 29 13:17 2020

Ջերմուկն ԱՊՀ-ում 5 ամենահայտնի բուժառողջարանային հանգստավայրերի ցուցակում է: ՏուրՍտատ տուրիստական պորտալը ներկայացրել է ԱՊՀ-ում բուժառողջարանային հանգստի ամենահայտնի վայրերը:

Թոփ 5-յակում են Բելառուսում Նարոչ լիճը, Ղազախստանում Բուրաբայ հանգստավայրը, Ադրբեջանում Նաֆթալան հանգստավայրը, Հայաստանում Ջերմուկ հանգստավայրը եւ Ղրղզստանում Իսսըկ-Քուլ լիճը:

Նշվում է, որ ԱՊՀ երկրներում հանգստավայրերում սննդի եւ բուժման համար միջինում ծախսում են օրական 3 հազար ռուբլի:

Վարկանիշային աղյուսակը կազմվել է սանիտարակուրորտային եւ առողջարանային հանգստի համար ԱՊՀ հանգստավայրերի հայտնիության վերլուծության արդյունքում: