Թուրքիայի երկնքում պայթած աստղակերպը երևացել է նաև Կոտայքի մարզում


Թուրքիայի երկնքում պայթած աստղակերպը երևացել է նաև Կոտայքի մարզում
Մայիս 29 13:10 2020

Daily Sabah-ը հայտնում է, որ Թուրքիայի երկնքում՝ հյուսիսային Տրապիզոն նահանգում  հինգշաբթի գիշերըտեղի է ունեցել խոշոր աստղակերպի պայթյուն։ Լույսի ուժգին բռնկումն ու աղմուկը լսվել են մի քանի շրջաններում։

Դրա ականատեսն են դարձել նաև ՀՀ Կոտայքի մարզի բնակիչները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հրազդանից Հանքավան հատվածում երկնաքար է ընկել։ Նշվում էր, որ Հայաստանի տարածքում նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում։