Հիշեցնեմ, որ նույն փաստաբանները և լրագրողները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում իշխանություններից․Արա Զոհրաբյանը Ալեն Սիմոնյանին


Հիշեցնեմ, որ նույն փաստաբանները և լրագրողները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում իշխանություններից․Արա Զոհրաբյանը Ալեն Սիմոնյանին
Մայիս 29 11:30 2020

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է․

«Հարգելի Ալեն Սիմոնյան,

Փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին, թե՝ ներկա, թե՝ նախորդ:

Երևի որևէ իշխանության գլխում գոնե ծագել է այն միտքը, որ լավ կլիներ այս երկու ինստիտուտները չլինեին, որպեսզի հանգիստ դատեին ում ուզում են և ոնց ուզում են, ազատորեն անեին այն, ինչ ուզում են:

Ուզում եմ հիշեցնել, որ ոչ վաղ անցյալում նույն փաստաբանները և լրագրողները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում նախորդ իշխանությունից, իսկ ապագայում Ձեր թիմակիցներին են պաշտպանելու հաջորդ իշխանությունից:

Վստահեցնում եմ, որ Ձեր և մեր բոլորի շահերից է բխում ունենալ ուժեղ փաստաբանական և լրագրողական համայնքներ:

Կցում եմ փաստաբանի մասնագիտական գործունեության վերաբերյալ մոտ 2 տարի առաջ հրապարակված իրազեկումը:

Հ.Գ. Երբ բարձրաստիճան պաշտոնյան փաստաբաններին կամ լրագրողներին է ներկայացնում, որպես հանցակից առանց կոնկրետացնելու, ապա հասարակության մեջ այս ինստիտուտների նկատմամբ անվստահություն (եթե չնշեմ ատելություն) է սերմանվում: Այս իրավիճակում փաստաբաններ և լրագրողներ բառերը չակերտների մեջ նշելը ոչինչ չի փոխելու»: