Թուրքիան 18-20 տարեկանների համար չեղարկել է պարետային ժամը


Թուրքիան 18-20 տարեկանների համար չեղարկել է պարետային ժամը
Մայիս 29 10:30 2020

«Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը նշում է, որ Թուրքիայում պարետային ժամը չեղարկվել է 18-20 տարեկան երիտասարդների համար, իսկ մինչև 18 տարեկան անձանց և 65-ից բարձր տարեցների համար այն կմեղամցվի:

Երեխաները ծնողների ուղեկցությամբ կարող են այցելել ցերեկային խնամակալության կենտրոններ (մանկապարտեզներ) և ճանապարհորդել ծնողների և խնամակալների ուղեկցությամբ:

65-ից բարձր տարիքի անձինք մայիսի 31-ին 14:00-ից 20:00-ն կարող են դուրս գալ տնից, հունիսի 3-ին և 5-ին նույն կանոնը վերաբերում է 0-ից 18 տարեկան անձանց: Դուրս գալիս դիմակ կրելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր կլինի: