Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել. պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ


Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել. պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ
Մայիս 29 06:48 2020

Մենք փորձում ենք ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ եւ իրավիճակ, դա շատ կարեւոր է: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնում մասիս Մայիլյանին, իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանին նշանակելուն:

«Ես պատահական չեմ սա նշում, որովհետեւ երեկ արդեն Իլհամ Ալիեւն իր հերթական հայտարարություններն է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություններ չեն եղել, մանավանդ այս հայտարարությունը. «Աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում»:

Այսինքն ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել: Պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք եւ ուզեւմ եմ նաեւ վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաեւ այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել»,-ասաց Արցախի նախագահը: