Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական


Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական
Մայիս 29 10:00 2020

Արցախի նախագահի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին հարցերով: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Դավիթ Բաբայանը նշանակվել է խորհրդական արտաքին բլոկի հետ կապված: Մնացած ուժերի հետ աշխատում ենք»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Բաբայանը մայիսի 26-ին ազատվել էր Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Ես չեմ հեռանում քաղաքական եւ հասարակական դաշտից. Դավիթ Բաբայանը թողնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը



loading...