3 պատմական կերպար, որոնք կարողացել են հիմարեցնել ողջ աշխարհին


3 պատմական կերպար, որոնք կարողացել են հիմարեցնել ողջ աշխարհին
Մայիս 28 23:47 2020

Բոլորս էլ թեկուզ մեկ անգամ խաբել ենք ուրիշներին, սակայն մեկ բան է անմեղ սուտը և մեկ այլ բան է, օրինակ, վիրաբույժ ձևանալը և 16 մարդու վիրահատելը։ Ուղղակի զարմանալի է, թե որոշ հնարամիտներ ինչպես են կարողացել այսքան վարպետորեն խաբել բոլորին։

 

Անաստասիա Ռոմանովա

1918 թվականին Ռոմանովների ողջ արքայական ընտանիքը գնդակահարվում է։ Ռոմանովների կողմնակիցները հրաժարվում էին հավատալ դրան, ինչի պատճառով լուրեր են տարածվում, որ ցարի կրտսերը դուստրը՝ Անաստասիան, փրկվել է սպասուհիների շնորհիվ, և նրան հաջողվել է փախչել։ Ամբողջ աշխարհով մեկ սկսում են հայտնվել կեղծ Անաստասիաներ։ Այդպիսիներից մեկն Աննա Անդերսոնն էր։

Պատահականության շնորհիվ Անդերսոնը միևնույն հոգեբուժարանում է հայտնվում այն կնոջ հետ, ով արքայական պալատ հագուստ էր մատակարարում։ Հենց նա էլ կարծիք է հայտնում, որ Աննան շատ նման է Ռոմանովների դստերը։ Աղջկան սկսում են տարբեր մարդիկ այցելել, որպեսզի համոզվեն, որ նա իրոք իշխանուհին է։ Աննան այնքան է հարմարվում իր դերին, որ արդեն սկսում է հարցազրույցներ տալ լրագրողներին։ Նա պատմում է պալատում անցկացրած իր մանկության մասին և այն մասին, թե ինչպես է սպա Ալեքսանդր Չայկովսկին փրկել իրեն։

1940-ական թվականներին Աննա Անդերսոնի նկատմամբ դատական գործ է հարուցվում, որը շարունակվում է երկար տարիներ։ Սակայն վերջիվերջո ապացուցվում է, որ նա իրական Ռոմանով չէ։

Աննայի մահանալուց հետո ԴՆԹ թեստ է արվում, որի արդյունքում պարզվում է, որ Աննան եղել է լեհ և ոչ մի առնչություն չի ունեցել Ռոմանովների հետ։

Ֆերդինանտ Դեմարկ

Ֆերդիանտ Դեմարկն իր կյանքի ընթացքում հասցրել է լինե հոգևորական, ճարտարագետ, շերիֆի օգնական, հոգեբան, փաստաբան, բանտի տնօրեն, գիտնական և բժիշկ։ Հասարակության հարգանքին արժանանալու համար նա ներկայանում էր այնպես, ինչպես իրեն էր հարմար։ Մի անգամ էլ նա կազմակերպել է իր ինքնասպանությունը, որպեսզի «նոր կյանք սկսի»։

Կորեական պատերազմի ժամանակ նա դատաբժիշկ էր աշխատում Կորեայում, որտեղ բուժում էր վիրավորներին։ Մի անգամ ռազմանավ են բերում 16 վիրավոր զինվորի, որոնց անհապաղ վիրահատություն էր հարկավոր։ Նավի վրա, բացի ֆերդինանտից ,այլ բժիշկ չկար, այդ պատճառով նա ստիպված ինքնուրույն է իրականացնում վիրահատությունները։ Զարմանալին այն է, որ բոլոր վիրահատությունները հաջող են անցնում, իսկ վիրավորներն էլ ապաքինվում են։ Խաբեությունը բացահայտվում է, երբ նրա մասին կարդում է այն բժշկի մայրը, ում անվան տակ նա հանդես էր գալիս։ 

Վիկտոր Լյուստիգ

Գերմանացի Վիկտոր Լյուստիգը մոտ 45 կեղծանուն ուներ։ Նա գումարային մի շարք խաբեությունների հեղինակ էր։ Նրան ձերբակալել են ավելի քան 50 անգամ, սակայն պատմության մեջ նա հայտնի է որպես մարդ, ով երկու անգամ վաճառել է Էյֆելյան աշտարակը։

1925 թվականին Լյուստիգն ԱՄՆ-ից Փարիզ է տեղափոխվում, որտեղ իմանում է այն մասին, որ աշտարակը ժանգոտել է և վերականգնման կարիք ունի։ Վիկտորն իր համար նոր փաստաթղթեր է պատրաստում, հյուրանոցում շքեղ բնակարան է վարձում և այնտեղ է հրավիրում մետաղի վեամշակմամբ զբաղվող մի քանի գործարարների։

Խաբեբան նրանց համոզում է, որ աշտարակը ցանկանում են մաս-մաս վաճառել, սակայն այդ մասին դեռևս ոչ ոք չգիտի, քանի որ չեն ցանկանում հիասթափեցնել ֆրանսիացիներին։ Արդյունքում գործարար Անդրե Պուասոն Լյուստինգից 250 հազար ֆրանկով գնում է աշտարակը։ Վերջինս վերցնում է գումարը և մեկնում Վիեննա։

Մի քանի տարի անց Վիկտորը վերադառնում է Փարիզ, նույն ձևով կրկին վաճառում է աշտարակը, որից հետո մեկնում է ԱՄՆ։



loading...