Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը


Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
Մայիս 28 22:40 2020

Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Բոբ Ուեյթոնը: Նա ապրեց 112 տարի և 60 օր: Նա մահացել է ուռուցքային հիվանդությունից։ 

Երկարակյաց տղամարդը ծնվել է 1908 թվականի մարտի 29-ին անգլիական Քինգսթոն-ափոն-Հոլ քաղաքում: Աշխատել է որպես ինժեներ ու ուսուցիչ, երկու որդի է ունեցել, 10 թոռ և 25 ծոռ:

2019-ի մարտին լրատվականները գրել էին, որ Ուեյթոնը շարունակում է քայլակների օգնությամբ գնալ խանութ և ինքն է իր համար ուտելիք պատրաստում:

 



loading...