Հարրին և Մեգան Մարքլը բողոք են ներկայացրել ոստիկանություն՝ նշելով, որ իրենց ընտանիքի անվտանգությունը սպառնալիքի տակ է


Հարրին և Մեգան Մարքլը բողոք են ներկայացրել ոստիկանություն՝ նշելով, որ իրենց ընտանիքի անվտանգությունը սպառնալիքի տակ է
Մայիս 28 22:04 2020

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը, ովքեր վերջերս բնակություն են հաստատել Միացյալ Նահանգներում  բողոք են ներկայացրել Լոս Անջելեսի ոստիկանություն՝ նշելով, որ իրենց ընտանիքի անվտանգությունը սպառնալիքի տակ է: Մեգանն ու Հարրին, ովքեր այժմ ապրում են հոլիվուդյան պրոդյուսեր, դերասան ու սցենարիստ Թայլեր Փերրիի առանձնատանը, պատմել են, որ իրենց տան վերևով բազմաթիվ դրոններ են թռչում: Դրանք, զույգի խոսքերով, խախտում են իրենց անձնական կյանքի իրավունքը:

Ինչպես գրում է Daily Beast-ը, անօդաչու թռչող սարքերը, ըստ ամենայնի, բաց են թողնում պապարացիները, հրապարակման նոր նյութ ունենալու ակնկալիքով։ Ըստ զույգի՝  անօդաչուներն օգտագործում են ահաբեկիչները: Մարքլի հասցեին սպառնալիքներ հնչել են դեռևս մինչ նրանց ամուսնությունը: Իսկ Հարրիին սպառնացել են այն բանի համար, որ նա ամուսնացել է խառնածին կնոջ հետ: