Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական հայց ներկայացրած Չուվաշիայի նախկին ղեկավարը հոսպիտալացվել է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական հայց ներկայացրած Չուվաշիայի նախկին ղեկավարը հոսպիտալացվել է
Մայիս 28 21:16 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական հայց ներկայացրած Չուվաշիայի նախկին ղեկավար Միխայիլ Իգնատևը հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով։

«Կոմերսանտ» թերթը հայտնել է, որ «Նա գտնվում է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում`միացված է սիրտ-անոթային արհեստական շրջանցիկ սարքին (ինչը նշանակում է, որ նա գտնվում է ինտենսիվ թերապիայի մեջ)»:

«Mash» հրատարակությունը հայտնել է, որ պաշտոնյան գտնվում է հիվանդանոցում մայիսի սկզբից:

58-ամյա Իգնատևը Չուվաշիան ղեկավարել 2010-2020-ի հունվար ամիսը: Նրան աշխատանքից հեռացրել էր Պուտինը։ Նախօրեին հայտնի էր  դարձել, որ այդ որոշումը բողոքարկվել էր հանրապետության Գերագույն դատարանում:

Իգնատևը Ռուսաստանի տարածաշրջանի առաջին ղեկավարն էր, որը բողոքարկեց իր պաշտոնանկությունը դատարանների միջոցով: Գերագույն դատարանում հանդիպումը նշանակված է հունիսի 30-ին: Հայտնի չէ, թե արդյոք այն կհետաձգվի հայցվորի հիվանդության պատճառով: