Իտալիայի խաղողի այգիներից մեկում հնագետները մ.թ. 3-րդ դարին թվագրվող և հռոմեական խճանկարային հատակ են հայտնաբերվել (լուսանկարներ)


Իտալիայի խաղողի այգիներից մեկում հնագետները մ.թ. 3-րդ դարին թվագրվող և հռոմեական խճանկարային հատակ են հայտնաբերվել (լուսանկարներ)
Մայիս 28 21:01 2020

Daily Mail պարբերականը հայտնում է, որ Իտալական Վերոնայի հարևանությամբ գտնվող Նեգրար դի Վալպոլիչելլա քաղաքի խաղողի այգիներից մեկում հնագետները պեղումների արդյունքում հողի տակ հռոմեական ժամանակաշրջանի խճանկարներով հատակ են հայտնաբերել, որը ենթադրաբար թվագրվում է մ.թ. 3-րդ դարին, այն զարմանալիորեն լավ էր պահպանված։

Այս շրջանում դեռևս մեկ դար առաջ հռոմեական առանձնատան մնացորդներ էին հայտնաբերվել, սակայն այդ պեղումները դադարեցվել էին դեռևս 1922 թվականին:

Պատմաբանները, սա որակել են որպես տարվա բացահայտում, իսկ իշխանությունները բանակցություններ են սկսել հողատերերիի հետ այգին հանրամատչելի դարձնելու համար։ 

2019 թվականի հոկտեմբերից այս քաղաքում վերսկսվել էին պեղումները նոր գտածոներ հայտնաբերելու համար, դրանք կանգ էին առել փետրվարին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ հատակը հայտնաբերվել է հնագետների` մեկուսացումից վերադառնալուց ընդամենը մեկ շաբաթ անց: