Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան


Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան
Մայիս 28 18:13 2020

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժել է Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը՝ պաշտպանյալիս նկատմամբ ՀՀ քր. օր. 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքով որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին բերման էին ենթարկվել 4 քաջարանցիներ, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել: Ավելի ուշ պարզվել էր, որ նրան ոստիկանությունում բռնության էին ենթարկել: