«Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին


«Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին
Մայիս 28 17:49 2020

Մայիսի 27-ին «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կազմակերպեց հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկների մասնակցությամբ։ Մեկնարկը տրվեց Dvin Music Hall-ի հարակից տարածքից և երթուղին ընթացավ մինչև Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Հեծանվավազքին մասնակցեցին Աշխարհի, Եվրոպայի եւ Հայաստանի բազմակի չեմպիոններ։ Ռազմական Ոստիկանությունը ուղեկցեց հեծանվավազքը եւ ապահովեց մասնակիցների անվտանգությունը:

«Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակեպության հիմնադիր նախագահ Վահան Խորխոռունին եւ Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը այցելեցին Մուրացանի զինվորական հոսպիտալ, որպեսզի աջակցեն զինծառայողներին եւ անձամբ ծանոթանան հոսպիտալի առկա խնդիրներին:

Ավելի վաղ, «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի կազմակերպած աննախադեպ համահայկական նախաձեռնությունը, որը սկիզբ դրվեց մայիսի 2-ին, նպատակ ուներ օգնելու առողջապահական համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերում:

Անկախ հասարակական խորհրդի վերահսկմամբ հավաքագրվել էր ավելի քան 109մլն դրամ: «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի որոշմամբ, խիստ կարևորելով ՀՀ զինված ուժերի համաճարակային անվտանգությունը առաջիկա զորակոչի ընթացքում, գումարի մի մասը՝ ավելի քան 25 մլն դրամը կուղղվի Պաշտպանության նախարարությանը մոտալուտ զորակոչին մասսայական հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Անկախ հասարակական խորհրդի նիստի արդյունքում որոշվեց, որ ձեռք կբերվի 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր: