Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան


Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան
Մայիս 28 17:45 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

Մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի եւ պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, փառահեղ էջերից մեկը, որով հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը, եւ հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում՝ հիմք դնելով ինքնիշխան քաղաքացու գիտակցության ձեւավորմանը:

Մաղթում եմ, որ մեր հաղթական ոգին ուղեկից լինի նոր սերունդներին արարելու, կրթության եւ գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում նոր նվաճումների եւ հաղթանակների հասնելու, իր տունն ու պետությունը շենացնելու ճանապարհին։

Սիրե՛ք Հայրենիքն այնպիսին, ինչպիսին այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք»,-գրել է նախարարը: