ԵՄ-ն Հայաստանի կողքին է մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում. ՀՀ-ում ԵՄ դեսպան


ԵՄ-ն Հայաստանի կողքին է մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում. ՀՀ-ում ԵՄ դեսպան
Մայիս 28 17:36 2020

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ.

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։ ԵՄ-ն՝ որպես մոտ և հուսալի գործընկեր Հայաստանի կողքին է մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և կլինենք նաև ապագայում։ Հայ ժողովրդին մաղթում ենք ամենայն բարիք։ Եղեք առողջ»,- գրել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: