Գինի լից. երգում են «Հանրապետական» կուսակցության անդամները (տեսանյութ)


Գինի լից. երգում են «Հանրապետական» կուսակցության անդամները (տեսանյութ)
Մայիս 28 00:47 2020

Հանրապետության տոնի նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են Հանրապետական կուսակցության  անդամները Սերժի Սարգսյանի գլխավորությամբ հայրենասիրական երգ կատարում՝ «Գինի լից»։

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը՝ Հանրապետության տոնը։ 1918 թվականի մայիսի 21-ից 29-ը, որ պատմության մեջ հայտի են, որպես Մայիսյան հերոսամարտեր անվամբ, հայկական զինվորական կազմավորումներն ու աշխարհազորը երեք ճակատով դիմակայեցին Արաքսը գետանցած թուրքական բանակին։ Սարդարապատ կայարանի մոտ ու Բաշ Ապարանում հաղթական ճակատամարտերից եւ Ղարաքիլիսայում հերոսական մաքառումից հետո մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդ Հայաստանը հռչակեց անկախ Հանրապետություն։