Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 140 000-ը


Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 140 000-ը
Մայիս 27 23:45 2020

Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին հայտնել է, որ Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 140 000-ը, իսկ ապաքինվածների թիվը 111 000, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ներկայացուցչի խոսքով՝ անցած օրվա ընթացքում երկրում հնարավոր է եղել բացահայտել 2080 նոր վարակակրի, մահացել է ևս 56 մարդ։

Իրանում առաջին դեպը վարակման  գրանցվել է փետրվարի 19-ին, և այժմ այդ թիվը հասել է 141 591-ի, մահացածներինը՝ 7564-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 111 176 մարդ։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,6 միլիոն մարդ, որից 352 753-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Հնդկաստանը։