Մեծ Բրիտանիայում առաջին անգամ մուսուլման կինը դարձել է դատավոր


Մեծ Բրիտանիայում առաջին անգամ մուսուլման կինը դարձել է դատավոր
Մայիս 27 23:21 2020

The Independent-ը գրում է, որ Մուսուլման Ռաֆիա Արշադը առաջին կինն է հիջաբով, որ զբաղեցնում է  Մեծ Բրիտանիայի դատավորի պաշտոնը։

40-ամյա կինը , ով արդեն 17 տարի է ինչ իրավաբանության ոլորտում է․ կարծում է, ինքը լավ օրինակ է այլ մահմեդականների համար։ Նրա խոսքերով նա երբեք չի հրաժարվել հիջաբ կրելուց, միչդեռ բոլորը պնում էին, որ դրանով հաջողության չի կարող հասնել։ 

«Մինչ օրս կա նախապաշարմունք, որ բարձր մակարդակի պրոֆեսիոնալները ինձ նման չեն, երբեմն էլ հաճախորդները նրան ընդունում են որպես թարգմանիչ»,- մեջբերում է պարբերականը նրա խոսքը:

Իր կարիերայում Արշադը զբաղվել է փաստաբանական պրակտիկայով մի շարք ուղղություններով, որոնցից շատերը վերաբերում են բրիտանացի մահմեդականների կյանքին՝ ընտանեկան իրավունքին, բռնի ամուսնություններին, կանանց թլպատման հարցերին, ինչպես նաև Իսլամական իրավունքին վերաբերող գործերին: