Ճապոնիայում հուլիսի 1-ից զբոսաշրջիկներին երկիր այցելելու համար կսկսեն գումար տալ


Ճապոնիայում հուլիսի 1-ից զբոսաշրջիկներին երկիր այցելելու համար  կսկսեն գումար տալ
Մայիս 27 22:37 2020

Ինչպես փոխանցում է Kyodo News-ը Ճապոնիայում հուլիսի 1-ից զբոսաշրջիկներին երկիր այցելելու համար  կսկսեն գումար տալ`185 դոլարի չափով, որը նրանք կկարողանան ծախսել երկրում հանգստանալու համար: 

Նշվում է, որ տրամադրվելիք դրամական միջոցները կիսով չափ կփակեն զբոսաշրջիկների ծախսերը: Վաուչերները հնարավոր կլինի ծախսել ռեստորան, բար և խանութներ այցելելու վրա: Այն ստանալու համար անհրաժեշտ կլինի հյուրսանոցում ամրագրում անել և տոմս գնել դեպի Ճապոնիա: