Հասարակական տրանսպորտը Վրաստանում վերսկսում է իր աշխատանքը


Հասարակական տրանսպորտը Վրաստանում վերսկսում է իր աշխատանքը
Մայիս 27 19:37 2020

Վրաստանում ներքաղաքային հասարակական տրանսպորտը մայիսի 29-ից կվերսկսի աշխատանքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան համակարգող խորհրդի նիստից հետո: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Քաղաքացիները պետք է հետևեն որոշ կանոնների. ուղևորներից պահանջվում է կրել պաշտպանիչ դիմակ:

«Վիրուսի տարածումը վերահսկվում է: Երկրում ներքին վարակի տարածվածությունը քիչ է: Չնայած վիրուսը շարունակում է մնալ մեզ հետ և մենք պետք է պահպանենք անվտանգության հիմնական չափանիշները՝ հաշվի առնելով մեր քաղաքացիների շահերը։ Մայիսի 29-ից կբացվի նաև մետրոն»,- ասել է Գախարիան:



loading...