«Մարդակերների մարդասպան» Ջիմն ու Եղիսաբեթ թագուհին. ի՞նչ հետաքրքիր պատմություն է նրանց կապում


«Մարդակերների մարդասպան» Ջիմն ու Եղիսաբեթ թագուհին. ի՞նչ հետաքրքիր պատմություն է նրանց կապում
Մայիս 27 19:26 2020

Նախևառաջ նայեք այս լուսանկարին, որում հյուրանոց է պատկերված զբոսաշրջիկների համար նախատեսված։ Կցանկանայի՞ք այնտեղ մնալ։

 

Այնքան էլ գրավիչ տեսք չունի, այնպես չէ՞։ Իսկ 60 տարի առաջ այն անգամ նման էր ծառի վրա գտնվող մանկատան։

Սակայն դա չէր խանգարում Անգլիայի արքայադուստր Եղիսաբեթին։ Նա հանգրվանել է «Երեք բարձունք» հյուրանոցում իր՝ 1652 թ. Քենիա այցի ժամանակ։ Դա տեղի է ունեցել ապրիլի 19-ին՝ Եղիսաբեթի հոր՝ արքա Գևորգ VI-ի մահվան օրը։

Հաջորդ օրը հյուրանոցի բողոքների գրքում նման գրառում հայտնվեց.

«Պատմության մեջ առաջին անգամ աղջիկը, որը ծառի վրա բարձրացավ որպես արքայադուստր, այնտեղից իջավ որպես թագուհի։ Աստված նրան պահապան»։

Գրառումը թողել էր հյուրանոցի մյուս հյուրերից մեկը՝ Էդուարդ Ջեյմաս Քորբեթը, ով հայտնի էր որպես «մարդակերների մարդասպան» կամ «արյունոտ Ջիմ»։ Ահա նրա լուսանկարը, որտեղ թռչնի է կերակրում։

 

Վերոնշյալ լուսանկարներից յուրաքանչյուրում նա է պատկերված՝ Ջիմ Քորբեթը։ Քորբեթն իր «արյունոտ» կեղծանունը ստացել է ոչ հանցագործությունների համար։ Նա որսորդ էր, ով սպանել է 10 վագրի և 14 հովազի։ Եվ այդ կենդանիները ոչ թե պարզապես վագրեր ու հովազներ էին, այլ մարդակեր-կենդանիներ։

Քորբեթի կողմից սպանված կենդանիների ատամներով զոհվել է ավելի քան 1200 մարդ։ Միայն հայտնի Պանարայան հովազը մինչև Քորբեթի կողմից սպանվելը կերել է շուրջ 400 մարդու։

Քորբեթը մանրամասնորեն ուսումնասիրում էր իր կողմից սպանված կենդանիների մարմինները և պարզում, որ պատճառը, որ նրանք մարդակերներ են դարձել, որսորդների կողմից հասցված վնասվածքներն էին, հիվանդություններն ու տրավմաները։ Վնասված կենդանիները չէին կարողանում իրենց սովորական սնունդ հանդիսացող զոհերին բռնել, այդ իսկ պատճառով գտնում էին նրանց, որոնք ավելի դանդաղ էին շարժվում՝ մարդկանց։

Քորբեթն իր կյանքը վտանգել է այլ մարդկանց կյանքերը փրկելու համար։ Նրան հարգում ու պատվում էին այն շրջաններին բնակիչները, որտեղ նա իր որսն էր կատարում։

Ջիմ Քորբեթի պատվին անվանվել է Հնդկաստանի ազգային պարկերից մեկը, ինչպես նաև վագրի տեսակներից մեկը՝ հնդկաչինականը, որն այսօր հայտնի է որպես Քորբեթի վագր։



loading...