«Սերը բավականին նուրբ բույս է. մի շտապեք արմատախիլ անել այն, որպեսզի համոզվեք, թե արդյոք ճիշտ է աճում». Սերգեյ Դովլաթովի փայլուն մտքերը


«Սերը բավականին նուրբ բույս է. մի շտապեք արմատախիլ անել այն, որպեսզի համոզվեք, թե արդյոք ճիշտ է աճում». Սերգեյ Դովլաթովի  փայլուն մտքերը
Մայիս 27 19:19 2020

Եթե դուք սիրում եք կարդալ և գիտեք, թե ինչ է հումորը, ապա Դովլաթովը ձեր հերոսն է։ Իրոնիկ և համարձակ Սերգեյ Դովլաթովը սիրում էր կյանքն իր բոլոր դրսևորումներով հանդերձ և այնքան գեղեցիկ էր պատմում նրա մասին, որ ակամայից մինչև կյանքի վերջ նրա մտքերի հետ ապրելու ցանկություն է առաջանում։

 

Ներկայացնում ենք Սերգեյ Դովլաթովի մի քանի հետաքրիր մտքեր, որոնք կարող են փոխել բոլորին։

  1. Կարճ՝ կամ սա ժամանակավոր է, կամ արդար...
  2. Ընդհանրապես մարդիկ որքան վատ են խոսում անգլերեն, այնքան ավելի լավ եմ հասկանում նրանց։
  3. Պարզ ասած ցանկանում էինք ապրել ավելի լավ։ Մոռանալ աղքատության, մակարոնների և թունավոր ալկոհոլի մասին։
  4. Սուպերմարկետները նման են թանգարանի։ Ավելի շատ նայում ես, քան գնում։
  5. Զրուցում են երկու էմիգրանտ. «Դե ինչ, արդեն հարմարվե՞լ ես։» «Ոչ, դեռևս աշխատում եմ...»
  6. Ծեր էմիգրանտ կինը ձկան խանութում. «Ես գուշակում էի, որ այստեղ խոսում են անգլերեն, սակայն ո՞վ կարող էր իմանալ, որ այս աստիճանի»։
  7. Կլորիկ գումարը միշտ կասկածելի է։ Իսկ տասնվեց հազարի մեջ զգացվում է խիստ հաշվարկ։
  8. Դրախտը հիանալի է, սակայն քիչ համոզիչ։
  9. Երկու չարիքներից ընդունված է ընտրել փոքրագույնը։ Իսկ երկու բարիքների՞ց։
  10. Սերը բավականին նուրբ բույս է։ Մի շտապեք արմատախիլ անել այն, որպեսզի համոզվեք, թե արդյոք ճիշտ է աճում։
  11. Միգուցե ազատությունը պետք է այն բանի համար, որպեսզի նրանից օգտվելու գայթակղություն ավելի քիչ առաջանա։
  12. Կատակլիզմները սկսվում են լռությունից։


loading...