Կարո՞ղ է երկու տարվա ընթացքում այն բոլոր տնտեսական բարեփոխումները, որ չեք արել, մեղավորը «բռնազավթված» ՍԴ-ն է. Նաիրա Զոհրաբյանը՝ իշխող ուժին (տեսանյութ)


Կարո՞ղ է երկու տարվա ընթացքում այն բոլոր տնտեսական բարեփոխումները, որ չեք արել, մեղավորը «բռնազավթված» ՍԴ-ն է. Նաիրա Զոհրաբյանը՝ իշխող ուժին (տեսանյութ)
Մայիս 27 14:41 2020

Հարգելի՛ գործընկերներ, մենք չենք ասել, թե չենք հասկանում՝ ձեր նպատակը որն է, մենք շատ լավ հասկանում ենք՝ ձեր նպատակն է խուսափել հանարքվեից, որովհետև ձեզ համար արդեն իսկ կանխատեսելի են այդ հանրաքվեի արդյունքները: Այս մասին ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենալիս ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հենց հիմա Բագրատաշենի անցակաետի մոտ հավաքված մեր քաղաքացիներն ասում են՝ էս ի՞նչ եք քննարկում, մեր հարցերը լուծեք, երկուշաբթի օրվանից չենք կարողանում սահմանն անցնել: Ձեզնից յուրքանչյուրը գիտի՝ ինչ սոցիալական լարվածություն է երկրում, հիմա մեր խնդիրը ո՞րն է՝ կեղծ օրակարգ՝ ՍԴ հարց բերե՞լն է այստեղ, թե՞ ժողովրդի առջև այս պանդեմիայի հետևանքով առաջացած սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծումն է, թե՞ երկու տարվա ընթաքում տնտեսական էն բոլոր ռեֆորմները, բարեփոխումները, որ պիտի անեիք, չեք արել, և դրա մեղավորը բռնազավթված ՍԴ-ն է»,- ասաց պատգամավորը:

Նա հավելեց՝ այստեղ նստած պատգավորները ժամանակին ասում էին՝ այդ հանարքվեն կարող է լինել իշխանության վստահության հանարաքվեն, հիմա ինչո՞ւ եք վախենում այդ վստահության հանրաքվեից, սա մեծ հարց է, որի պատասխանը պարզ է շատերի համար: