Հրավիրել են. պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին


Հրավիրել են. պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին
Մայիս 27 13:28 2020

Պարետատատան նիստերին հրավիրել են, մասնակցել եմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

«Պարետատունն է որոշում եւ հրավիրում մասնակցելու։ Ինչ որ բան պետք է տեսնե՞ն, որ հրավիրեն մասնակցելու»,- ասաց պատգամավորը։

Լրագրողների այն դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը եւ դրա համար ձեզ են ներգրավել այդ աշխատանքներում, պատգամավորը պատասխանեց․ «Մամուլի գրածը ընդամենը ենթադրություններ են։ Պարետատունը որոշել է ո;որտային հանձնաժողովի նախագահին հրավիրել մասնակցել նիստերին եւ ես մասնակցում եմ նիստերին»։

Լրագրողների հարցերին, թե ինչպե՞ս եք գնահատում պարետատան աշխատանքը, պատգամավորը չպատասխանեց։



loading...