Ուստարվա ավարտի առթիվ միջոցառումներ լինելու դեպքում պատասխանատվություն կկրեն դպրոցների տնօրենները. վարչապետ


Ուստարվա ավարտի առթիվ միջոցառումներ լինելու դեպքում պատասխանատվություն կկրեն դպրոցների տնօրենները. վարչապետ
Մայիս 27 12:20 2020

Ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նխարար Արայիկ Հարությունյանը:

«Թեեւ  մենք ուսումնական հաստատություններին զգուշացրել ենք, որ միջոցառումներ չիրականացնեն, բայց տեղեկություններ ունենք, որ որոշ տեղերում կազմակերպվում են եւ այսդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,-ասաց նա:

Նախարար հավելեց, որ իրեն խոստացել են, որ համավարակի հաղթահարման դեպքում մեկ օր կնշանակեն եւ ամբողջ հանրապետություն կնշեն այդ օրը, բայց հիմա պետք է զերծ մնալ:

«Առաջիկա 4 օրերը կարեւոր են լինելու: Նաեւ սրբավայրերի մոտ, մասնավորապես Սպիտակի սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել: Սոցիալական ցանցերում նկարները կան: Կխնդրեի ոստիկանությանը այստեղ հսկողություն իրականացնի»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Պետք է դպրոցների տնօրենների եւ համայնքի ղեկավարների վրա դնել պատասխանատվություն: Եթե կպարզենք, թե ովքեր են նման միջոցառումներ իրականացնել, դա պետք է որոշակի հետեւանք ունենա դպրոցների տնօրենների եւ համայնքի ղեկավարների համար»: