Նոր որոշում. ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն լիցենզիա ստացավ եւ կկառուցի Մարտունի ԲԿ-ի նոր շենքը


Նոր որոշում. ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն լիցենզիա ստացավ եւ կկառուցի Մարտունի ԲԿ-ի նոր շենքը
Մայիս 27 12:16 2020

ՀՀ կառավարությունն իր այսօրվա ՝մյաիսի 27-ի նիստում որոշում կայացրեց թույլ տալ ՌԴ-ում գրանցված «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել շինարարական գործունեություն՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների շինարարության բնագավառում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագիրը (այսուհետ՝ Վարկային ծրագիր) իրականացվում է 2013թ.-ից և նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության ծառայությունները` իրականացնելով առողջության առաջնային պահպանման մակարդակում ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, վաղ հայտնաբերում և կառավարում, ինչպես նաև Հայաստանի ընտրված հիվանդանոցների գործունեության արդյունավետությունն և որակը:

43.3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ (որից ՀԲ մասնաբաժինը 35 մլն է) Վարկային Համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին, իսկ ծրագրի ավարտման ժամկետ է սահմանվել 2022 թվականը:

Վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ արդիականացում․ նոր շենքի կառուցում և հագեցում բժշկական սարքավորումներով և կահույքով։

Կառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան 2019թ. դեկտեմբերի 23-ին հայտարարվել է ազգային մրցույթ։

Մրցութային պայմաններին բավարարող՝ ամենացածր գին առաջարկած մասնակից է ճանաչվել «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն և համատեղ գործող «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն։

Համատեղ գործունեությամբ հանդես եկող կազմակերպություններից մեկը՝ «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն օտարերկրյա կազմակերպություն է:



loading...