ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 372 հիվանդացության նոր դեպք և 7 մահ․ Վարակակիրների ընդհանուր թիվը 7774


ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 372 հիվանդացության նոր դեպք և 7 մահ․ Վարակակիրների ընդհանուր թիվը  7774
Մայիս 27 10:58 2020

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից.

3255-ն` առողջացած,

98-ը` մահվան ելքով,

4377 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:

Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 44-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը՝ 5-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 53678 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք և 35 առողջացած։ Կատարվել է 1124 թեստավորում։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 7402, որից 3220-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 4052-ը, բացասական թեստերը եղել են՝ 52554-ը, մահվան դեպքերը՝ 91-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 39-ը։



loading...