Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել կարանտինը խախտող քաղաքացիների դեմ (տեսանյութ)


Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել կարանտինը խախտող քաղաքացիների դեմ (տեսանյութ)
Մայիս 27 10:48 2020

Gazete Duvar պարբերականը հաղորդում է, որ Թուրքիայում ոստիկանությունը, բռնություն գործադրելով, ցրել է Էդիրնեի Կեշան թաղամասի այգիներից մեկում Ռամադան տոնը նշելու հավաքված քաղաքացիներին։ 

Ոստիկանություն կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել երկու անձ, կրառվել է  արցունքաբեր գազ, ինչի հետևանքով երեխաներ են տուժել, մեկ մարդու էլ բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք:  

Ականատեսները պատմել են, որ ոստիկանները անհավասար ուժ են կիրառել և բազմիցս կրակել են օդ:

Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ և նախարարության խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն խոստացել է ուսումնասիրել տեղի ունեցածը: