Նարեկ գյուղում՝ «Յապայի ձոր» տարածքի մոտ «Opel Corsa»-ն շրջվել է. վարորդը տեղում մահացել է


Նարեկ գյուղում՝ «Յապայի ձոր» տարածքի մոտ «Opel Corsa»-ն շրջվել է. վարորդը տեղում մահացել է
Մայիս 27 10:23 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 26-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղի վերջնամասում՝ «Վարորդների աղբյուր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ավտովթար․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկ գյուղում՝ «Յապայի ձոր» կոչվող տարածքի մոտակայքում, «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Մ․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել գազի բալոնից գազի արտահոսքը, իսկ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: