Վրաստանի առողջապահության նախարաությունը կապ կհաստատի Արսեն Թորոսյանի հետ՝ քննարկելու նրա հյտարարությունները


Վրաստանի առողջապահության նախարաությունը կապ կհաստատի Արսեն Թորոսյանի հետ՝ քննարկելու նրա հյտարարությունները
Մայիս 27 06:17 2020

Ekhokavkaza.com-ը գրում է, որ «Ռուսթավի -2»հեռուստաընկերության եթերում Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն ծրագրում են կապվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ կապված վերջինիս կասկածների հետ, որ վերաբերում է COVID-19-ի վերաբերյալ Վրաստանի ներկայացրած վիճակագրությանը։

 

«Համաճարակի սկզբից ի վեր մենք բազմիցս խոսել ենք հեռախոսով, որոշակի խորհրդակցություններ ենք անցկացրել՝ համեմատելով մեր երկրներում տիրող իրավիճակները: Ավելի լավ էր Արսեն Թորոսյանը իր հարցերն անմիջաես մեզ ուղղեր։  Մենք կպատասխանեինք բոլոր հարցերին», – ասել է Տիկարաձեն՝ նշելով, որ Վրաստանը զգալի հաջողությունների է հասել կորոնավիրուսի դեմ պայքարում: