Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար. «Իրավունք»


Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար. «Իրավունք»
Մայիս 27 09:00 2020

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` իշխանական կուլիսներում լրջորեն քննարկվում է արտակարգ դրության ավարտից հետո` կառավարության  կազմում փոփոխությունները:

Եվ մինչ անգամ Աժ իշխող խմբակցության պատգամավորներն են դժգոհություն հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից, պարզվում է` վերին օղակներում կա սցենար, թե ինչպես անել, որպեսզի եւ քայլական պատգամավորները գոհ լինեն, եւ քայլած Արայիկը չմնա ձեռնունայն:

Ըստ շրջանառվող խոսակցությունների, չի բացառվում, որ պարետ Տիգրան Ավինյանին փոխվարչապետի պաշտոնում փոխարինի Ա. Հարությունյանը: Այս միտքը հաճելիորեն ուրախացրել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին, որ վերջապես կազատվեն ոչ մի փոխնախարարի հետ «յոլա» չգնացող Ա. Հարությունյանից, շատերը նույնիսկ կարծում են, որ սա կլինի միանգամից 4 ոլորտի փրկություն:

Սակայն, Ա. Հարությունյանը հնարավոր է, որ լինի 4 ոլորտ միանգամից համակարգած, ավելի ճիշտ` այդպես էլ չհամակարգած, վերջին սուպերնախարարը, որովհետեւ չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարան բերվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության փոփոխության եւ նրանից որոշ ոլորտներ տարանջատելու մասին օրենքի նախագիծ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում