Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես «Մաֆիա» խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող. Բադասյան


Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես «Մաֆիա» խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող. Բադասյան
Մայիս 27 00:58 2020

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես «Մաֆիա» խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող, բայց արդյո՞ք կարմիր է։ Ֆեյսբուքի իր էջում տարակուսանքն է հայտնել  արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

 

«Ո՞ր դեսպանին էր համարում ՀՀ լավագույն դեսպաններից։ Ու՞մ հետ էր կապերի մեջ՝ ըստ լայնորեն տարածված տեղեկությունների։ Արման Բաբաջանյանը շարունակում է անպատասխանատու հայտարարությունները. որևէ հիմնավորում մինչ օրս չի կարողացել ներկայացնել, որովհետև որևէ միտք ձևակերպելու համար պոպուլիզմը բավարար չէ», գրել է արդարադատության նախարարը եւ հետգրություն թողել․

«Հ․Գ․ Իսկ վեթինգի նախապատրաստական աշխատանքները ավարտվում են, մինչև տարեվերջ, ըստ Դատական օրենսգրքի անցումային դրույթների, ստուգվելու են դատավորների հայտարարագրերը. պրոցեսը շարունակական է լինելու։



loading...