«Գազպրոմ»-ը մեկնաբանել է գազի գնի շուրջ Վրաստանի հետ նոր պայմանավորվածությունը


«Գազպրոմ»-ը մեկնաբանել է գազի գնի շուրջ Վրաստանի հետ նոր պայմանավորվածությունը
Մայիս 27 00:37 2020

«Գազպրոմ»-ի մամուլի ծառայությանը հայտնում է, որ Վրաստանի համար ռուսական գազի գինը կլինի նույնը, ինչ եղել է տարեկան պայմանագրային ծավալի 100% ընտրության դեպքում:

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ երկրի ղեկավարությունը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել է ներմուծվող գազի գինը մոտ 15%-ով իջեցնելու մասին:

Վրացական տարածքով ռուսական գազի Հայաստան փոխադրման վերաբերյալ, 2019-ի մարտին Վրաստանը եւ «Գազպրոմ էքսպորտ»-ը ստորագրել էին նոր պայմանագիր, որը վավեր է մինչեւ 2020 թվականի վերջը:

Այն ժամանակ Տուրնավան հայտարարել էր, որ համաձայնագիրը պարունակում է բարելավված առեւտրային պայմաններ՝ տրանզիտային վճարը ավելացել է, իսկ ռուսական գազի գինը իջեցվել է: Վրացական կողմը նաեւ հայտնել էր, որ պայմանավորվել է «Գազպրոմի» հետ փոքր քանակությամբ գազ գնելու վերաբերյալ: Այս մատակարարումների ծավալներն ու գները չեն բացահայտվել:

Վրաստան գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է: Մինչեւ 2017 թվականի հունվար Վրաստանը Ռուսաստանից Հայաստան գազի տրանզիտի համար ստանում էր բաց թողնված հումքի ընդհանուր ծավալի 10%-ը: 2017-ին Հայաստան գազի տրանզիտի համար վճարվում էր ըստ խառը համակարգի` մասամբ փողով եւ մասամբ հումքով, իսկ 2018-ին վճարվել է միայն դրամական միջոցներով: