Թաիլանդում իշխանությունները հայտնել են արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու անհրաժեշտության մասին


Թաիլանդում իշխանությունները հայտնել են արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու անհրաժեշտության մասին
Մայիս 26 21:07 2020

NBT հեռուստաալիքը հաղորդում է, որ Թաիլանդի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել է մինչեւ հունիսի 30-ը: 

Արտակարգ դրության ռեժիմը առաջին անգամ սահմանել են մարտի 26-ին: Նախարարների կաբինետը խոստովանել է ԱԴ ռեժիմը երկարաձգելու անհրաժեշտությունը:  Որոշումը կապված է համաշխարհային ոչ կայուն համաճարակաբանական վիճակի եւ կորոնավիրուսի բռնկման հնարավոր երկրորդ ալիքի հետ:

Թաիլանդում գրանցվել է վարակման 3045, մահվան 57 դեպք, ապաքինվել է 2929 մարդ: 



loading...