48-ամյա կինը հետախուզվում էր մեքենան հարբած կամ 16 տարին չլրացած անձին հանձնելու համար


48-ամյա կինը հետախուզվում էր մեքենան հարբած կամ 16 տարին չլրացած անձին հանձնելու համար
Մայիս 26 20:57 2020

Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 17.50-ին, Երեւան քաղաքի Նոր Նորք թաղամասում հայտնաբերվել եւ Իջեւանի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Արմինե Կ.-ն, որը Իջեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ստորագրություն: