Ստուգումներ Դավիթաշենի մանկապարտեզներում եւ հանրային սննդի օբյեկտներում


Ստուգումներ Դավիթաշենի մանկապարտեզներում եւ հանրային սննդի օբյեկտներում
Մայիս 26 20:33 2020

Այսօր ՀՀ կրթության տեսչական մարմնի  ծառայողները ուժեղացված ռեժիմով մշտադիտարկում են իրականացրել Երեւան քաղաքի  Դավթաշեն վարչական շրջանի գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում)։

Խստագույնս վերահսկվում է սահմանված կանոնների պահպահման այդ թվում ջերմաչափման, սպասքի լվացման, սաների ուսուցմանը և ժամանցի կազմակերպման հետ կապված հարցերը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչներն էլ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ, այսօր՝ 26.05.2020թ, շրջայց են կատարել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հանրային սննդի 13 օբեկտներում՝ ստուգելու ՀՀ պարետի որոշումների կատարման ընթացքը:

Հարնրային սննդի 12 օբեկտներում՝

Ա/Ձ «Անահիտ Դամիրյան», 3-րդ թաղամաս 20/8,

Ա/Ձ «Խաժակ Սարգսյան» Տիգրան Պետրոսյան 23/2,

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ, Տիգրան Պետրոսյան 9/5,

Ա/Ձ «Նելլի Ավանեսյան», 1-ին թաղամաս 37,

«Կարաս Գրուպ» ՍՊԸ, Տ. Պետրոսյան 27/2,

«Երազ» ՍՊԸ, 4-րդ թաղամաս Գ մ/շ,

Ա/Ձ «Կարեն Մարտիրոսյան», 2-րդ թաղամաս 43,

Ա/Ձ «Գևորգ Միրզոյան», 2 թաղամաս 43 դիմաց,

Ա/Ձ «Կարինե Հարությունյան», 4-րդ թաղամաս 11 2Ա,

Ա/Ձ «Իրինա Սարգսյան», Դավթաշեն Ձոր 1 թաղ 95 հողակտոր,

«Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ, 3-րդ թաղամաս 19/4,

Ա/Ձ «Ֆլորա Ստեփանյան», 4 թաղամաս 41/4,

խախտումներ չեն հայտնաբերվել: Խախտումներով է աշխատել միայն անհատ ձեռնարկատեր Գևորգ Ստեփանյանին պատկանող, Դավթաշենի 2-րդ թաղամասի 4-րդ շենքի դիմաց գործունեություն ծավալող հանրային սննդի կետը:

Այստեղ բացակայել են հաճախորդներին ջերմաչափելու և տարածքի ախտահանության վերաբերյալ գրառումների մատյանները, մուտքերի մոտ չեն եղել աղբամաններ՝ նախատեսված դիմակների և ձեռնոցների համար:

Խախտման մասին արձանագրությունը կներկայացվի պարետատուն:

Ստուգումներն են եղել նաեւ վարչական շրջանի հանրային տրանսպորտում:

ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ս․թ․ մայիսի 26-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները, ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի անվտանգության ապահովման վարչության աշխատակիցները և ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Վարչական շրջանում վաղ առավոտից մեկնարկած շրջայցի և մշտադիտարկման ընթացքում վերահսկողական գործառույթներ է իրականացվել թվով 65 մարդատար տաքսի ավտոմոբիլներում և հայտնաբերվել է իրավախախտման 20 դեպք (առջևի նստատեղերում՝ վարորդի կողքին ուղևորի առկայություն)։

Գործառույթներ են իրականացվել թվով 55 կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Հայտնաբերված իրավախախտումների թիվը կազմել է 4-ը, որից 3-ի դեպքում արձանագրվել է, որ միկրոավտոբուսի առջևի նստատեղերում փոխադրվում է միաժամանակ 2 ուղևոր, որոնք այդ պահին իջեցվել են տրանսպորտային միջոցից կամ նրանց առաջարկվել է տեղափոխվել միկրոավտոբուսի հետնամաս, իսկ 1 ավտոբուսի դեպքում վարորդը երթևեկել է առանց պաշտպանիչ դիմակի։

Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված իրավախատումների վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություններ։

Հավելենք, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ Դավթաշեն վարչական շրջանում Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության անվտանգության պահպանմանը նպատակաուղղված ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են։



loading...