Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է. Արսեն Թորոսյան


Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է. Արսեն Թորոսյան
Մայիս 26 20:21 2020

Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված դեպքերից ունենք 269 ծանր դեպք, 51՝ ծայրահեղ ծանր, 15-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Շարունակելու ենք առողջապահական համակարգի հզորացման գործընթացը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վարակի հետ ապրելուն զուգընթաց դրանք այնուամենայնիվ մեզ պետք են: Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն  է: Հետևաբար կանոների պահպանումը մեր միակ ելքն է:  Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով չափում ենք վարակի տարածման տեմպը: Եթե հավաքական ջանքներով, կանոները ճիշտ պահպանելով առաջ գնանք,ապա  ունենք բոլոր շանսերը վարակը պահել կառավարելի և նաև մարման վիճակում»,- ասաց Թորոսյանը