Տնտեսական սահմանափակումներ մոտակա ժամանակներում չեն սպասվում. Տիգրան Ավինյան


Տնտեսական սահմանափակումներ մոտակա ժամանակներում չեն սպասվում. Տիգրան Ավինյան
Մայիս 26 19:48 2020

Ընդհանուր առմամբ մեր ռազմավարությունը շարունակելու է մնալ սահմանափակումների ռեժիմին հնարավորինս նվազ չափով վերադառնալու սցենարը. դա նշանակում է, որ տնտեսական սահմանափակումներ մոտ ժամանակներում չեն սպասվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, պարեպատատն նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, Պարեն Տիգրան Ավինյանը:

«Մենք այսօր քննարկեցինք եւ չբացառեցինք որոշ պայմանների դեպքում նորից կարանտինային ռեժիմի սահմանում: Որոշ բնակավայրերում նման ռեժիմ սահմանում ենք, ինչպես օրինակ Սեւանում, Արենիում: Ամեն ջանք դրվելու է, որ դրան չվերադառնանք:

Վարակի տարածման մարման մասին ընդհանրապես դեռեւս որեւէ երկիր չի խոսում, վարակը մեզ հետ մնալու է տեւական ժամանակ, հետեւաբար, մեր գերխնդիրն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել բոլորի սպասարկման հնարավորությունը:

Քննարկել ենք նաեւ թեստավորման քաղաքականությունը, մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավմամբ, որի արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի»,-ընդգծեց նա: