#BBC-ի անդրադարձը՝ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճռին


#BBC-ի անդրադարձը՝ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճռին
Մայիս 26 13:46 2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում Գուրգեն Մարգարյանի սպանության և հետագայում ադրբեջանցի սպայի արտահանձնման ու պատժից կրումից ազատ արձակելու գործով վճիռը:

ՄԻԵԴ-ը եզրահանգեց, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը, ինչպես նաև 14-րդ հոդվածը՝ խտրականության արգելքը։ «ՄԻԵԴ-ն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիան՝ ազատելով հայ սպային Հունգարիայում սպանած և արտահանձնված Ռամիլ Սաֆարովին։ Միևնույն ժամանակ ՄԻԵԴ-ը հրաժարվեց Ադրբեջանին պատասխանատու ճանաչել Սաֆարովի ոճրագործության համար: Քնած մարդուն կացնով սպանելը դատարանը որակեց որպես էթնիկ հողի վրա իրագործված հանցագործություն»,- այս մասին գրել է BBC-ն։