Եվրոպայի խոշոր տնտեսությանը սնանկության ալիք է սպասվում


Եվրոպայի խոշոր տնտեսությանը սնանկության ալիք է սպասվում
Մայիս 26 17:15 2020

Focus-ը հայտնում է, որ փորձագետները խոսում են սնանկության մեծ ալիքի մոտեցման մասին, որը կծածկի գերմանական տնտեսությունը, այն պայմանավորված է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով ներդրված սահմանափակումներով, որը գերմանական փոքր թվով ընկերությունների ոչնչացման են հանգեցրել:

Ըստ Crifbürgel վարկային պատմությունների բյուրոյի ավելի քան 29 հազար գերմանական ընկերություն կսնանկանա, սա 54 տոկոսով ավել է 2019-ի համեմատ: Այդպես, կորոնավիրուսի հարվածը Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը գրեթե նույնքան ուժեղ կլինի, որքան 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր, երբ շուրջ 34 հազար ձեռնարկություն  սնանկացավ: Ընդ որում, ներկայիս կանխատեսումը հաշվի չէր առնում Kreditanstalt fur Wiederaufbau (KfW) պետական գերմանական բանկի տրամադրած վարկերը:

Կորոնավիրուսից առավել տուժած ոլորտներն են զբոսաշրջությունը, հանրային սնունդը եւ ժամանցը: Հենց այստեղ է, ըստ Criftbürgel-ի ներկայացուցիչների, սնանկ ձեռնարկությունների թվի աճ սպասվում: Բացի այդ, ճգնաժամը բացասաբար կանդրադառնա ավտոմոբիլային արտադրողների, ցուցահանդեսային բիզնեսի եւ արտահանումից կախված արդյունաբերության վրա:

Բայց Criftbürgel-ում կարծում են, որ սնանկացած ընկերությունները չեն անհետանալու շուկայից, քանի որ Գերմանիայի օրենսդրությունը լայն հնարավորություններ է նախատեսում բիզնեսի պահպանման համար, փոխանցում է «Լենտա»-ն: