Պարեկային ոստիկանությունը կգործի 2021-ի սկզբից․ նախագիծը ներկայացվեց ԱԺ


Պարեկային ոստիկանությունը կգործի 2021-ի սկզբից․ նախագիծը ներկայացվեց ԱԺ
Մայիս 26 16:50 2020

Ազգային ժողովում այսօր ներկայացվեց նախագիծ, որով ոստիկանության կազմում ստեղծվելու է պարեկային ծառայություն։ Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ այն գործելու է պարետապահակետային ծառայության և ճանապարհային ոստիկանության փոխարեն։

Գրիգորյանը նաև ժամկետներ նախանշեց, ըստ որոնց՝ Երևանում պարեկային ծառայությունը կսկսի գործել 2021 թվականի առաջին եռամսյակում, մարզերում՝ 2022 թվականի առաջին եռամսյակում։ Մինչ այդ կգործեն երկու ընթացիկ ծառայությունները։

Պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, այն համալրվելու է մրցույթներով, իսկ անդամները անցնելու են հատուկ 5-ամսյա կրթություն։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ ուսումնական առաջին կուրսը կսկսվի սեպտեմբերին։