Կասեցվել է մի շարք գեղեցկության սրահների գործունեությունը


Կասեցվել է մի շարք գեղեցկության սրահների գործունեությունը
Մայիս 26 16:39 2020

Անվտանգության կանոնների խախտումների պատճառով ժամանակավոր կասեցման ենթարկված տնտեսվարողների թվում զգալի մաս են կազմում գեղեցկության սրահները։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։

 

Ելնելով վերջիններիս ծառայությունների առանձնահատկություններից` պարետի որոշմամբ այդպիսի գործունեության համար անվտանգության հատուկ կանոններ են սահմանվել։

Մինչդեռ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների արդյունքները եւ ԱԱՏՄ թեժ գծով ստացված զանգերը վկայում են, որ այս ոլորտում տարատեսակ խախտումներ կան։

Պարետի կողմից կայացված կասեցման որոշումները ԱԱՏՄ արձանագրած խախտումները վերացնելու նպատակ ունեն։



loading...