Տղամարդն անզգուշաբար կրակել է ոտքին


Տղամարդն անզգուշաբար կրակել է ոտքին
Մայիս 26 16:04 2020

Մայիսի 25-ին, ժամը 15.18-ին, ոստիկանության Արարատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով բուժօգնության է դիմել 36-ամյա տղամարդ

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, տղամարդը Արարատ գյուղի իրենց հողամասում իր անձնական «ՏԻՐ» տիպի օդաճնշիչ զենքը ավտոմեքենայի մեջ դնելիս անզգուշաբար կրակել է ոտքին:

Օդաճնշիչ զենքը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: