Վրաստանը տոնում է առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը


Վրաստանը տոնում է առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը
Մայիս 26 15:20 2020

Այսօր` մայիսի 26-ին, Վրաստանը տոնում է առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը: Ելնելով համավարակային իրավիճակից՝ այս տարի ավանդական մեծամասշտաբ միջոցառումներ չեն իրականացվում:

 

Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը և պաշտպանության նախարարը մայիսի 26-ը կնշեն Վազիանի 4-րդ մեխանիզացված բրիգադում ՝ վրացական պաշտպանության ուժերի հետ միասին:

«Բոլորս պետք է հասկանանք, որ Վրաստանի անկախության և միասնության պայքարը դեռ չի ավարտվել: Բոլորիս նպատակը երկրի միավորումն է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մեր այս նպատակին պետք է հասնենք խաղաղ և աշխատանքի միջոցով, և բանակը պետք է մեծ ներդրում ունենա այս գործում…Պարոնայք, ես շնորհավորում եմ ձեզ Անկախության օրվա կապակցությամբ և կցանկանայի, որ բոլորս կարողանանք ասել, որ մենք նպաստել ենք այս երկրի անկախության ամրապնդմանը և միավորմանը »,- ասել է վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ: