ՄԻԵԴ-ը հրապարակել է Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը


ՄԻԵԴ-ը հրապարակել է Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը
Մայիս 26 14:30 2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև՝ 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։

Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով վճռում ասվում է նաև, որ Ադրբեջանը ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ավելին՝ ներել է սպային ու հերոսացրել։

Այսպես, դատարանը նշել է, որ Ադրբեջանը հստակ պաշտպանել է Սաֆարովի գործողությունները՝ նրան ոչ միայն ազատել է կալանքից, այլև նոր կոչում է շնորհել, տվել է աշխատավարձ՝ բանտում անցկացրած օրերի համար, նրան ապահովել է բնակարանով․․․ Սաֆարովը չի կարողացել պատասխանատվություն կրել միջազգային խստագույն օրենսդրության համաձայն։

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվել են հայտարարություններ, որոնք աջակցել են Սաֆարովի վարքագծին, որոնք ուղղված են եղել հայ զինվորի դեմ:

Ապացույցներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի նախագահի կայքում հատուկ էջ է ստեղծվել, որը նվիրված է Սաֆարովին»,- ասվում է հայտարարության մեջ: