Ի՞նչ է լինելու մարզպետարանների հետ, երբ համայնքները խոշորանան․ Պապիկյանի պարզաբանումը


Ի՞նչ է լինելու մարզպետարանների հետ, երբ համայնքները խոշորանան․ Պապիկյանի պարզաբանումը
Մայիս 26 13:33 2020

Կառավարությունը մտադիր է հասնել համայնքների խոշորացման։ Կան մի քանի բացառություններ, երբ կառավարությունը հետ կկանգնի այդ որոշումից կոնկրետ դեպքերով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

Առաջինը ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերն են, որոնք կարող են միավորվել միայն իրար հետ` ըստ նախարարի։ Երկրորդ դեպքում, ըստ Պապիկյանի, փոքր համայնքները պետք է ապացուցեն, որ կենսունակ են առանց միավորման և հանրաքվեով հաստատեն դա, իսկ կառավարությունը ի գիտություն կընդունի։

Ինչ վերաբերում է մարզպետարաններին, ապա ըստ Պապիկյանի, երբ ձևավորվեն խոշոր տնտեսական կենտրոններ հանդիսացող համայնքներ, այդ ժամանակ մարզպետարանները կրճատված կազմով կմնան որպես կառավարության ներկայացուցչություն։

Այդ մարզպետարանները կզբաղվեն կառավարության ծրագրերի մոնիթորինգով։