Տրանսպորտի գործունեության ընթացքում հակահամաճարակային միջոցառումների խախտումները մեծ ծավալ չեն կրում


Տրանսպորտի գործունեության ընթացքում հակահամաճարակային միջոցառումների խախտումները մեծ ծավալ չեն կրում
Մայիս 26 12:35 2020

Տրանսպորտի գործունեության ընթացքում հակահամաճարակային միջոցառումների խախտումները մեծ ծավալ չեն կրում: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը:

«Մայիսի 24-ին ընդամենը երկու տրանսպորտային միջոց է  ոստիկանության կողմից հայտնաբերվել, իսկ մայիսի 25-ին՝ երեք ավտոբուս է հայտնաբերվել եւ տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք»,-ասաց նա: