Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան. «Իրավունք»


Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան. «Իրավունք»
Մայիս 26 09:30 2020

«Իրավունք» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ տեւական ժամանակ է, ինչ փորձում ենք զրուցել ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի հետ, ով համառորեն լռում է` ասելով, որ ժամանակը չէ: Նույն բանն ասաց նաեւ մեզ հետ

հերթական զրույցում.

- Ժամանակը կգա, կխոսեմ, հիմա դեռ ժամանակը չէ:

- Ե՞րբ է, ի վերջո, այդ ժամանակը գալու, պարոն Բալայան:

- Ես հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա: Մինչեւ  հարցաքննությունը չլինի, այդ թեմայով չեմ խոսելու:

- Այսինքն` դա՞ է Ձեր լռության պատճառը:

- Այո, այո:

- Բայց դա ի՞նչ կապ ունի ՍԴ-ի մասին Ձեր պատասխանի հետ:

- Շատ մեծ կապ ունի, ես գտնում եմ, որ սերտ կապ ունի, այսքանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



loading...